Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ բանակցությունների արդյունքներով արված հայտարարությունում Ալիեւն ասել է.
«Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը յոթ ամիս։ Սակայն մենք արդեն զգում ենք դրա առավելությունները, եւ ես համոզված եմ, որ Հայաստանի հետ խաղաղությունը հավերժական կլինի»։
Նա ընդգծել է, որ Բաքուն եւ Երեւանն արդեն սկսել են առեւտուրը. Ադրբեջանը Հայաստան նավթամթերք է մատակարարում։
«Մենք հանել ենք Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան այլ երկրներից բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Եվ դա եւս մեկ անգամ փաստում է մեր ամուր քաղաքական կամքը, քանի որ մենք խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի, այլեւ գետնի վրա։ Կարծում եմ, դա լավագույն ցուցիչն է, որ ազգերն ու ժողովուրդները կարող են հաշտվել, եթե երկու կողմերն էլ ցուցաբերեն քաղաքական կամք եւ հավատարմություն խաղաղությանը»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
Ալիեւը համոզված է, որ Հայաստանի հետ խաղաղությունը «հավերժական» կլինի
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղությունը հավերժական կլինի։