Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ եւ արդյունավետ:
Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։
Նիկոլ Փաշինյանը եւս գոհունակություն է հայտնել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից եւ նկատել, որ վիզաների ազատականացումը եւս մեկ կարեւոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման ուղղությամբ։
Մագնուս Բրունները հույս է հայտնել, որ «Հայաստանի հետեւողական քայլերը կհանգեցնեն սպասված վերջնարդյունքին» եւ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով ԵՄ–ի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։