Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր․ Ասադով

Քաղաքականություն

13.03.2026 | 23:02

Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր։ Ադրբեջանական  լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ալի Ասադովը՝ խորհրդարանին ներկայացնելով Նախարարների կաբինետի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։

Նրա խոսքով՝ պաշտպանության և ազգային անվտանգության բյուջեի ծախսերը 2025 թվականին աճել են 23%-ով։

«Երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության ապահովումը պետական ​​քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է: Այդ նպատակով 2025 թվականին պետական ​​բյուջեից պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմել են 8,1 միլիարդ մանաթ (2024 թվականի համեմատ՝ 1,5 միլիարդ մանաթով կամ 23%-ով ավելի)»,- ասել է Ասադովը։

Նա նշել է, որ անցյալ տարի տեղական ձեռնարկություններնը արտադրել են 1,4 միլիարդ մանաթի ռազմական արտադրանք։

«Այսօր Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր: Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ձեռք բերված արդյունքների պահպանմանը հետևողական ուշադրությունը կարևոր է, ներառյալ՝ անվտանգության ամրապնդումը, պաշտպանունակության բարձրացումը, սահմանների անձեռնմխելիությունը և ազգային շահերի պաշտպանությունը»,- ընդգծել է Ադրբեջանի վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment