https://arm.sputniknews.ru/20260313/irany-hajtararel-e-hakamartutjan-skzbic-i-ver-israjeli-amenauzhegh-gndakvotsutjan-masin-99827928.html
Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի ամենաուժեղ գնդակոծության մասին
Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի ամենաուժեղ գնդակոծության մասին
Sputnik Արմենիա
Հաղորդվում է, որ Իրանը 30 գերծանր բալիստիկ հրթիռ է արձակել։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T20:40+0400
2026-03-13T20:40+0400
2026-03-13T20:40+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99827436_0:1:720:406_1920x0_80_0_0_81246e14d4a2da7cec9f4c47cc83f1e0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի մաս) հայտնել է ԱՄՆ–ի և Իսրայելի դեմ գործողությունների շրջանակում լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ իրանցի զինվորականների համատեղ գրոհի մասին։Դրանից հետո ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին X սոցցանցում գրել է, որ Իրանը 30 գերծանր բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելում «որոշ թիրախների» ուղղությամբ, ինչը, նրա խոսքով, «խափանել և ոչնչացրել է Իսրայելի ավիատիեզերական մոնիտորինգի կարևոր համակարգերը»։ Նրա խոսքով` սա Իրանի ամենահզոր հարվածն էր։ Նա պնդում է, որ Իրանն այժմ վերահսկում է Իսրայելի օդային տարածքի ևս մեկ հատված։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
Иранские СМИ показали момент запуска ракет 45-й волны операции против Израиля и кадры пожара из-за попадания ракеты в Тель-Авиве.
Sputnik Արմենիա
Иранские СМИ показали момент запуска ракет 45-й волны операции против Израиля и кадры пожара из-за попадания ракеты в Тель-Авиве.
2026-03-13T20:40+0400
true
PT0M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99827436_90:0:631:406_1920x0_80_0_0_5f4181eb4a58b4f2ee6656810f80fa98.jpg.webp
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , տեսանյութեր, տեսանյութ, видео
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , տեսանյութեր, տեսանյութ, видео
Հաղորդվում է, որ Իրանը 30 գերծանր բալիստիկ հրթիռ է արձակել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի մաս) հայտնել է ԱՄՆ–ի և Իսրայելի դեմ գործողությունների շրջանակում լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ իրանցի զինվորականների համատեղ գրոհի մասին։
«Ուրբաթ երեկոյան իրականացվել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 45-րդ ալիքը` օգտագործելով մեծ քանակությամբ ճշգրիտ «Խեյբարշեքան» պինդ վառելիքային հրթիռներ՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի, Իրանի բանակի և ԻՀՊԿ անօդաչու ստորաբաժանման, ինչպես նաև լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ փոխգործակցությամբ», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Դրանից հետո ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին X սոցցանցում գրել է, որ Իրանը 30 գերծանր բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելում «որոշ թիրախների» ուղղությամբ, ինչը, նրա խոսքով, «խափանել և ոչնչացրել է Իսրայելի ավիատիեզերական մոնիտորինգի կարևոր համակարգերը»։ Նրա խոսքով` սա Իրանի ամենահզոր հարվածն էր։ Նա պնդում է, որ Իրանն այժմ վերահսկում է Իսրայելի օդային տարածքի ևս մեկ հատված։