Իրանի իշխանությունները զգուշացրել են քաղաքացիներին՝ չմասնակցել բողոքի ցույցերի

Քաղաքականություն

13.03.2026 | 18:36

BBC-ի իրանական ծառայությունը ծանոթացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանման կողմից մարտի 13-ին ուղարկված զանգվածային SMS-հաղորդագրության հետ: Դրանում Իրանի իշխանությունները զգուշացնում են իրանցիներին՝ չմասնակցել որևէ բողոքի ցույցի։

«Չար թշնամին կրկին փորձում է վախ և քաոս սերմանել փողոցներում: Նեո-ԻԼԻՊ-ին (Իսլամական պետություն) սպասվում է ավելի մեծ հարված, քան հունվարի 8-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրանում վերջերս տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ, որոնք սկսվել էին դեկտեմբերի 28-ին, երկիրը երկու արյունալի գիշեր է ապրել՝ հունվարի 8-ին և 9-ին։ ԱՄՆ-ում գործող Hrana մարդու իրավունքների գործակալությունը հայտնել է առնվազն 7000 ցուցարարի մահվան մասին։

Մարտի 8-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձով դիմել էր Իրանի ժողովրդին՝ կոչ անելով նրանց ապստամբել կառավարության դեմ։ Սակայն մարտի 12-ին նա հայտարարել է. «Ես չեմ կարող վստահորեն ասել, որ Իրանի ժողովուրդը կտապալի ռեժիմը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment