Հրաչյա Թաշչյանը՝  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար

Քաղաքականություն

13.03.2026 | 17:57

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։

Նշվում է, որ որոշում է կայացվել Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Վերջինս ս․թ․ մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։

Նշենք, որ Հրաչյա Թաշչյանը միջազգային հարաբերությունների մասնագետ է։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ իր հորդորով է դիմում գրել։

 

 

 

 

Leave a comment