Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է երկրի օդային տարածքում իրանական երրորդ հրթիռը չեզոքացնելու մասին

Քաղաքականություն

13.03.2026 | 15:46

Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք ներխուժած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից, ինչը Թուրքիայի վրայով Իրանի կողմից հրթիռի որսման երրորդ դեպքն է։ Այս մասին հայտարարել է Ազգային պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են «վճռականորեն և առանց տատանման» երկրի տարածքին և օդային տարածքին սպառնացող ցանկացած սպառնալիքի դեմ։

«Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքը չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում  տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։ Համապատասխան երկրի հետ խորհրդակցություններ են անցկացվում՝ միջադեպի բոլոր կողմերը պարզաբանելու համար։ Տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր զարգացումները ուշադիր հետևվում և գնահատվում են, ազգային անվտանգությունը որպես գերակա խնդիր է»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Սա ՆԱՏՕ-ի ուժերի կողմից բալիստիկ հրթիռ որսելու երրորդ դեպքն է։ Առաջին դեպքը տեղի էր ունեցել մարտի 4-ին, երկրորդը՝ մարտի 9-ին։

Այսօր ավելի վաղ էլ Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում օդային տագնապի ազդանշաններ էին հնչել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment