Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի ԺՊ է նշանակվել Հրաչյա Թաշչյանը

Բաժանորդագրվել

Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել Արցախի մասին խոսելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին հայտնում է թանգարան–ինստիտուտի մամուլի ծառայությունը։

«Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ Այն ընդունել է որոշում Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Վերջինս մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը»,– ասված է հաղորդագրությունում։

Հրաչյա Թաշչյանը մարտի 11-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր նշանակումը օրերի հարց է։

Leave a comment