Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»


Լուրեր |


Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները, ավանդույթները, կազմակերպում վարպետաց դասեր։

Տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները տեղում համտեսում
են նաև տնական օղիներն ու գինիները։

«Ընկուզենու
տակ» հյուրատունն Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման»
ծրագրի շահառուներից է. տրամադրված դրամաշնորհի միջոցներով վերանորոգվել է հյուրատունը։
Բացի այդ, Լիլիթը մասնակցել է նաև Ակբա բանկի կողմից կազմակերպած սկսնակ ձեռներեցների
բիզնես դասընթացներին, որոնք ևս օգնել են նրան հյուրատնային ոլորտում կատարել իր առաջին
քայլերը։

«Դասընթացը
շատ մոտիվացնող էր. սկզբնական շրջանում, լինելով սկսնակ և  անփորձ, բավականին մեծ և դրական ազդեցություն է ունեցել
ինձ վրա: Հյուրասրահը վերանորոգել ենք Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի կողմից համատեղ իրականացվող
ծրագրի շրջանակում։ Այստեղ հյուրերին հյուրընկալում ենք ձմռանը՝ ցուրտ եղանակին. միանգամից
կարող ենք ընդունել 20-30 անձի։ Բիզնեսում միշտ կան դժվարություններ և կան փուլեր,
երբ ոչինչ չի ստացվում, բայց պետք է չհուսահատվել և անընդհատ առաջ գնալ»,- նշել է «Ընկուզենու
տակ» հյուրատան հիմնադիր Լիլիթ Խալաթյանը։

Լիլիթի
նպատակները մեծ են. ցանկանում է ընդլայնել տարածքը ու ավելի շատ զբոսաշրջիկների  ընդունել իրենց հյուրընկալ անկյունում:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ
նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին:
Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի
ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը,
համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը,
նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի
բարեկեցության աճին:











Մանրամասն՝ տեսանյութում։


Leave a comment