Թրամփը խոսել է Հորմուզի նեղուցի և Պուտինի՝ Իրանին օգնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Հորմուզի նեղուցում տանկերներին ցույց տալ, որ իրենք «քաջություն ունեն»։

«Վախենալու բան չկա։ Նրանք [Իրանը] նավատորմ չունեն, մենք բոլոր նավերը խորտակել ենք», – ասել է ԱՄՆ նախագահը «Fox News»-ին տված հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր հարվածներ հասցնել Իրանին։

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գուցե մի փոքր օգնում է Իրանին։ «Նա, հավանաբար, կարծում է, որ մենք օգնում ենք Ուկրաինային»,- նշել է Թրամփը։

 

Leave a comment