Իրաքում ԱՄՆ ինքնաթիռի վթարի հետևանքով անձնակազմի 4 անդամ է զոհվել

Քաղաքականություն

13.03.2026 | 14:21

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնում է, որ Իրաքի արևմուտքում կործանված ամերիկյան լիցքավորող ինքնաթիռի վեց անդամներից 4-ը մահացել են։ Զոհերի ինքնությունը չի հրապարակվի՝ մինչև նրանց մերձավոր հարազատներին տեղեկացնելը։

ԱՄՆ զինված ուժերն ավելի վաղ հայտարարել էին, որ ուրբաթ Իրաքի արևմուտքում կործանվել է KC-135-ը՝ մեկ այլ ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպից հետո։

«Միջադեպի հանգամանքները քննվում են։ Այնուամենայնիվ, ինքնաթիռի կորուստը պայմանավորված չի եղել ո՛չ թշնամական, ո՛չ էլ բարեկամական կրակով»,- ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment