Չորս ամերիկացի զինվորական է զոհվել Իրաքի արևմուտքում ինքնաթիռի կործանման հետևանքով

Բաժանորդագրվել

KC-135-ում գտնվող ևս երկու հոգու ճակատագիրն անհայտ է, փրկարարական գործողությունը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Իրաքի արևմուտքում KC-135 լիցքավորող ինքնաթիռի կործանման հետևանքով չորս ամերիկացի զինվորական է զոհվել։ Այս մասին հայտնում է «Վեստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությանը։

Անձնակազմի երկու անդամ համարվում է անհայտ կորած։

Ռազմական գերատեսչությունում պնդում են, որ ինքնաթիռի ընկնելը կապված չէ ՀՕՊ համակարգերի աշխատանքի հետ։ Ամերիկյան տվյալներով՝ ինքնաթիռի կորստի պատճառը Իրանի գործողությունները կամ «բարեկամական կրակը» չեն եղել։

Leave a comment