ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը



Տնտեսություն

ԱՄՆ-ում շահագործման հանձնված նոր արևային էլեկտրակայանների ծավալը 2025 թվականին նվազել է 14%-ով՝ նախորդ տարվա համեմատ։ Այս մասին նշված է Wood Mackenzie վերլուծական ընկերության և Արևային էներգետիկայի արդյունաբերության ասոցիացիայի (SEIA) համատեղ զեկույցում։

Վերլուծաբանների պնդմամբ՝ արևային գեներացիայի տեմպերի դանդաղումը պայմանավորված է դաշնային էներգետիկ քաղաքականության փոփոխություններով և ավանդական էներգակիրների նկատմամբ պետական աջակցության ուժեղացմամբ։ Այս փոփոխություններն արդեն իսկ զգալի բացասական ազդեցություն են թողել վերականգնվող էներգետիկայի ոլորտի վրա։ Այնուամենայնիվ, էներգիայի կուտակման մարտկոցային համակարգերի սեգմենտը շարունակել է աճել, և երկրում նկատվել է մարտկոցային հզորությունների տեղադրման նախագծերի ավելացում։

Արդյունաբերության ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ արևային էներգետիկայի աջակցության հետագա կրճատումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման և էներգետիկ համակարգի կայունության անկման։ Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակը խաթարել է երկարաժամկետ ներդրումային ծրագրերը և կարող է դանդաղեցնել երկրի անցումը դեպի մաքուր էներգիայի աղբյուրներ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]




Leave a comment