Արման Դյուպլանտիսը 15-րդ անգամ բարելավել է ձողացատկի աշխարհի ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ լեգենդար ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը կարիերայում 15-րդ անգամ բարելավել է ձողացատկի աշխարհի ռեկորդը։

Շվեդիայի Ուպսալա քաղաքում կայացած Mondo Classic մրցաշարում 26-ամյա մարզիկը գրանցել է 6,31 մետր արդյունք։

Դյուպլանտիսը նախորդ ռեկորդը սահմանել էր 2025թ․ սեպտեմբերին Տոկիոյում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնություննում՝ ցուցադրելով 6,30 մետր արդյունք։

Արման Դյուպլանտիսի բոլոր ռեկորդները

  • 2020թ․ – 6,17 մ (Թուրին), 6,18 մ (Գլազգո)
  • 2022թ․ – 6,19 մ, 6,20 մ (երկուսն էլ՝ Բելգրադ), 6,21 մ (Յուջին)
  • 2023թ․ – 6,22 մ (Կլերմոն Ֆերան), 6,23 մ (Յուջին)
  • 2024թ․ – 6,24 մ (Սյամին), 6,25 մ (Փարիզ), 6,26 մ (Խոժուվ)
  • 2025թ․ – 6,27 մ (Կլերմոն Ֆերան), 6,28 մ (Ստոկհոլմ), 6,29 մ (Բուդապեշտ), 6,30 մ (Տոկիո)
  • 2026թ․ – 6,31 մ (Ուպսալա)

Leave a comment