https://arm.sputniknews.ru/20260313/tehrany-karevvorum-e-amn-i-ev-israjeli-razmakan-agresiaji-mijazgajin-datapartumy-99787553.html
Թեհրանը կարևորում է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի միջազգային դատապարտումը
Թեհրանը կարևորում է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի միջազգային դատապարտումը
Sputnik Արմենիա
Իրանցի նախարարը հնդիկ գործընկերոջ հետ զրույցում մատնանշել է ԲՐԻԿՍ–ի կարևոր դերը։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T11:25+0400
2026-03-13T11:25+0400
2026-03-13T11:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
աբբաս արաղչի
սուբրամանյամ ջայշանկար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90532903_49:150:1537:987_1920x0_80_0_0_35e634e2c06e4522492783bec5426fdf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Թեհրանը կարևոր է համարում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի դատապարտումը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից։ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։Բացի այդ, նախարարը մատնանշել է ԲՐԻԿՍ միավորման կարևոր դերը՝ որպես բազմակողմ համագործակցության զարգացման հարթակ, և ընդգծել է տարածաշրջանում և աշխարհում կայունության ու անվտանգության ապահովման գործում դրա կառուցողական մասնակցության անհրաժեշտությունը։Ջայշանկարն իր հերթին հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է զարգացնել երկկողմ և բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանային ու միջազգային հարթակների շրջանակում։ Նա նաև շեշտել է տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և անվտանգության ամրապնդման ուղիների որոնման կարևորությունը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90532903_88:0:1404:987_1920x0_80_0_0_f14ae33d41843d791910a2554abf243f.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հնդկաստան, աբբաս արաղչի, սուբրամանյամ ջայշանկար
իրանի իսլամական հանրապետություն, հնդկաստան, աբբաս արաղչի, սուբրամանյամ ջայշանկար
Իրանցի նախարարը հնդիկ գործընկերոջ հետ զրույցում մատնանշել է ԲՐԻԿՍ–ի կարևոր դերը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Թեհրանը կարևոր է համարում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի դատապարտումը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից։ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իրանցի նախարարը հնդիկ գործընկերոջը տեղեկացրել է երկրի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ու գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ու կայունության վրա դրանց ազդեցության մասին։
Բացի այդ, նախարարը մատնանշել է ԲՐԻԿՍ միավորման կարևոր դերը՝ որպես բազմակողմ համագործակցության զարգացման հարթակ, և ընդգծել է տարածաշրջանում և աշխարհում կայունության ու անվտանգության ապահովման գործում դրա կառուցողական մասնակցության անհրաժեշտությունը։
Ջայշանկարն իր հերթին հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է զարգացնել երկկողմ և բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանային ու միջազգային հարթակների շրջանակում։ Նա նաև շեշտել է տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և անվտանգության ամրապնդման ուղիների որոնման կարևորությունը։
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: