Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է, որ վերջին մեկ օրում ավելի քան 200 թիրախ է խոցել արևմտյան և կենտրոնական Իրանում: Այս մասին ասվում է գերատեսչության թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իսրայելական օդուժն ընդհանուր առմամբ 20 խոշորամասշտաբ հարված է հասցրել՝ խոցելով բալիստիկ հրթիռների արձակման կայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զենքի արտադրության կառույցներ: