Revolut-ը վերջապես ստացել է լիարժեք բրիտանական բանկային լիցենզիա

Revolut-ը ստացել է կարգավորող մարմնի հաստատումը՝ բրիտանական բանկ գործարկելու համար:

Առ այսօր ընկերությունը Մեծ Բրիտանիայում ներգրավել էր 13 միլիոն հաճախորդ՝ առանց ֆիզիկական մասնաճյուղեր:

Երեք տարի սպասելուց հետո Revolut-ը 2024 թվականի հուլիսին ստացել էր սահմանափակումներով բանկային լիցենզիա:

Revolut-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նիկ Ստորոնսկին բազմիցս ասել էր, որ Մեծ Բրիտանիայում լիցենզիա ստանալը իր «թիվ մեկ առաջնահերթությունն» է:

Այժմ Revolut-ը կմրցի բրիտանական բանկերի, այդ թվում՝ Barclays-ի, Lloyds-ի եւ NatWest-ի հետ եւ նոր հաճախորդներին ընթացիկ հաշիվներ կառաջարկի «մի քանի օրվա ընթացքում»:

Ընկերությունը կանխատեսում է, որ հաճախորդներին նոր բանկ տեղափոխելու գործընթացը կտեւի «մի քանի ամիս», հաղորդում է Reuters-ը:

2015 թվականին հիմնադրված Revolut-ը այսօր աշխարհում ունի ավելի քան 65 միլիոն հաճախորդ եւ գնահատվում է $ 75 միլիարդ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Leave a comment