Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին, հայտնում է Nour News-ը։ Լրատվամիջոցի հրապարակած կադրերում երևում է, որ քաղաքի վրա խիտ ծուխ է բարձրացել։
Հաղորդվում է նաև Jumeirah Beach լողափնյա գոտուն անօդաչու թռչող սարքի հնարավոր հարվածի մասին: Այն տուրիստական հայտնի տարածք է և գտնվում է խոշոր հյուրանոցների և բնակելի համալիրների կողքին: