Չկա օր, որ մի խնդրահարույց, սադրիչ, հակահայ հայտարարություն չանի, որով հայի ազգային արժանապատվությունը, պատմությունն ու արժեքները չոտնահարի, մեր պետությանն անդառնալի վնասներ չհասցնի: Սարսափով հետևում եմ, թե ինչքան կարող է մարդը գահավիժել: Իսկ ասածներին չենք կարող ուշադրություն չդարձնել, քանի որ երկրում որոշումներ կայացնելու իրավունքը դեռ իր ձեռքում է…
Ժողովուրդ, հասկանու՞մ եք, ինչ է կատարվելու, եթե մնաց իշխանության ղեկին: Գիտակցու՞մ եք, թե ինչքան վտանգավոր է դարձել արդեն այս մարդը մեր երկրի, մեր պետականության գոյության համար: Չեք լսու՞մ, որ բացահայտ ասում է` մոռացեք, որ դուք հայ եք, քրիստոնյա եք, պատմություն եք ունեցել, պետություն ունեք…
Ասում է` այլևս Արցախի ու Ցեղասպանության մասին հիշողներն իրավունք չեն ունենալու պետական պաշտոն զբաղեցնել, բարձրաձայն կարծիք հայտնել:
Իսկ գիտե՞ք շարունակությունն ինչ է լինելու. դասագրքերից հանվելու է ցեղասպանության ու Արցախի, Արևմտյան Հայաստանի, Արարատի, Կարսի, Վանի…մասին ցանկացած հիշատակում: Ցեղասպանության թանգարանը փակվելու է, Ծիծեռնակաբերդի հուշարձանը հողին է հավասարեցվելու, Ապրիլի 24-ին արգելվելու են հիշատակի միջոցառումները: Գրադարաններից հավաքելու են հայոց պատմության մասին գրքերը, փակելու են Պատմության թանգարանը…Հետո գալու է արցախյան շարժման ու պատերազմի մասնակիցներին պատժելու ժամանակը: Սրան զուգահեռ դիլիմ-դիլիմ հայկական հողը հանձնելու է թշնամուն, Հայաստանի դռները բացելու է հորդաների առաջ: Ում ուզենա, երբ ուզենա` բանտ է նստեցնելու, ամեն թափթփուկի պաշտոն է տալու, երբ ուզենա, ում ուզենա պաշտոնից ազատելու է…
Եթե հանկարծ վերարտադրվեցին, այս բոլորը յոթը սարի ետևում չէ: Որովհետև ո՞վ կպատկերացներ 18-ին` ընդամենը 8 տարի առաջ, որ Արցախի մասին ինչ որ գիրք օտարերկրյա մի հյուրի նվիրելու պատճառով կարող է երբևէ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն աշխատանքից ազատվել:
Եթե վերարտադրվեցին, այս ամենն անելու է` ամեն օր հայտարարելով. «ես լեգիտիմ ընտրված իշխանություն եմ», «3 միլիոն հայ ինձ լիազորել է այս ամենն անելու»: Եւ դուք անգամ չեք կարողանալու առարկել, որովհետև եթե որևէ երկրում թեկուզ 100 հազար մարդ կա սրան հավանություն տվող- ընտրող, ուրեմն այդ երկիրն իրավունք չունի պետություն կոչվելու և գոյություն ունենալու…
ՀԳ Ապշում եմ Ցեղասպանության թանգարանի կոլեկտիվի միամտության վրա, որ նամակ էին գրել Փաշինյանին, թե` Ժաննան մեր տնօրենին ասել է` դիմում գրի, գնա, խնդրում ենք թույլ մի տուր տենց անարդարություն կատարվի…ոնց որ գառները նամակ գրեն գայլին…