https://arm.sputniknews.ru/20260312/ali-khameneii-knvoj-mahvan-masin-lury-chi-hastatvel-zlm-99780004.html
Ալի Խամենեիի կնոջ մահվան մասին լուրը չի հաստատվել. ԶԼՄ
Ալի Խամենեիի կնոջ մահվան մասին լուրը չի հաստատվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ալի Խամենեիի կինը մահացել է։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T22:56+0400
2026-03-12T22:56+0400
2026-03-12T22:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
կին
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99364706_0:104:542:409_1920x0_80_0_0_956726e7a38a932c68e9910b6c4e56a8.png.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի նախկին գերագույն առաջնորդի այրին՝ Մանսուրե Խոջաստա Բաղերզադեն, որի մահվան մասին ավելի վաղ գրել էին ԶԼՄ-ները, ողջ է։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» գործակալությունը։Մարտի 2-ին իրանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Mehr» գործակալությունը, հայտնել էին, որ Ալի Խամենեիի` կոմայի մեջ գտնվող կինը մահացել է։«Հայտնում ենք, որ նահատակված գերագույն առաջնորդի տիկինը ողջ է։ Այս հարցի վերաբերյալ նախնական հաղորդագրությունները սխալ են եղել»,- նշում է «Fars»–ը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99364706_0:87:542:494_1920x0_80_0_0_f719a6ba6f8b51dd717e817ef97813a6.png.webp
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, կին, մահ
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, կին, մահ
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ալի Խամենեիի կինը մահացել է։
Մարտի 2-ին իրանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Mehr» գործակալությունը, հայտնել էին, որ Ալի Խամենեիի` կոմայի մեջ գտնվող կինը մահացել է։
«Հայտնում ենք, որ նահատակված գերագույն առաջնորդի տիկինը ողջ է։ Այս հարցի վերաբերյալ նախնական հաղորդագրությունները սխալ են եղել»,- նշում է «Fars»–ը։