https://arm.sputniknews.ru/20260312/sdn-sahmanadrakan-e-hamarel-tashir-kapitalin-heci-licenziajic-zrkelu-vorvoshumy-99775900.html
ՍԴ–ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը
ՍԴ–ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը
Sputnik Արմենիա
Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված է, որ մյուս մասերով գործի վարույթը կարճվել է: 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T19:39+0400
2026-03-12T19:39+0400
2026-03-12T19:39+0400
հայաստան
սահմանադրական դատարան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
«տաշիր կապիտալ»
https://cdn.am.sputniknews.ru/img/2352/45/23524548_0:84:1600:984_1920x0_80_0_0_37cd431b050477edc3ef53f75cce76d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով ամբողջությամբ մերժել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիմումը։ Բարձր դատարանն անփոփոխ է թողել էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։ Այսինքն` Սահմանադրական դատարանը ամբողջությամբ սահմանադրական է որակել «Տաշիր կապիտալ» ընկերությանը լիցենզիայից զրկելը։Նշենք, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՍԴ–ն քննում էր «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետի, 27-րդ հոդվածի 2.1-ին մասի, 52.1-ին հոդվածի 1-3-րդ մասերի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ ՍԴ դիմել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ՍԴ–ն որոշել է, որ բոլոր հոդվածները համապատասխանում են ՀՀ մայր օրենքին` Սահմանադրությանը։ Դատարանի որոշման մեջ նշված է, որ մյուս մասերով գործի վարույթը կարճվել է: Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում:Նշենք, որ գործի քննությունն անցկացվել է գրավոր ընթացակարգով:Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2352/45/23524548_89:0:1512:1067_1920x0_80_0_0_400b6c888c95405351e0f824b3ca6173.jpg.webp
հայաստան, սահմանադրական դատարան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), «տաշիր կապիտալ»
հայաստան, սահմանադրական դատարան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), «տաշիր կապիտալ»
Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված է, որ մյուս մասերով գործի վարույթը կարճվել է:
Նշենք, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՍԴ–ն քննում էր «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետի, 27-րդ հոդվածի 2.1-ին մասի, 52.1-ին հոդվածի 1-3-րդ մասերի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ ՍԴ դիմել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։
ՍԴ–ն որոշել է, որ բոլոր հոդվածները համապատասխանում են ՀՀ մայր օրենքին` Սահմանադրությանը։ Դատարանի որոշման մեջ նշված է, որ մյուս մասերով գործի վարույթը կարճվել է: Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում:
Նշենք, որ գործի քննությունն անցկացվել է գրավոր ընթացակարգով:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։