Հայաստանն ու Ադրբեջանը խորացնում են իրենց խաղաղության օրակարգը. Հաջիև

Քաղաքականություն

12.03.2026 | 17:08

Մենք փորձում ենք համոզվել, որ ոչ ոք չի գա տարածաշրջան և չի փորձի մեզ սովորեցնել։ Այս մասին Բաքվի գլոբալ ֆորումի շրջանակում «Բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ. գլոբալ համագործակցության վերանայում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Ըստ նրա՝ տարածաշրջանից դուրս գտնվող երկրները կարող են արտահայտել իրենց շահերը և նպաստել տարածաշրջանի զարգացմանը։

«Անկախության առաջին տարիներին մենք մեր հույսը կապում էինք միջազգային կազմակերպությունների հետ։ Մենք հակամարտությունը լուծեցինք ռազմական և քաղաքական միջոցներով։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը խորացնում են իրենց խաղաղության օրակարգը»,- հավելել է Հաջիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment