Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին վկայի կարգավիճակով հրավիրել են Քննչական կոմիտե

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել: «Ազատության» փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է խորհրդի անդամներից արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Դանիելյանի պնդմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում Քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է:

Քննչական հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի՝ օրերս մեկնարկած ժողովը:

Քննչականից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:

Երկու օր առաջ Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ, Էջմիածնի հաղորդագրության համաձայն, քննարկվում են «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»։

Leave a comment