Էրբիլում Իտալիայի բազան ենթարկվել է հարվածի | ՄԱՄՈՒԼ.ամ

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն հայտնել է, որ Իրաքի Էրբիլում գտնվող իտալական բազան ենթարկվել է հարվածի։ «Անձնակազմի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։ Բոլորն ապահով են», – նրա խոսքերն է մեջբերում ANSA-ն։

Արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Էրբիլում գտնվող իտալական բազան մի համալիրի մաս է կազմում, որը ներառում է նաև այլ երկրների բազաներ։ «Մենք չգիտենք՝ այն ուղղված էր իտալացիների՞ն, թե՞ ամբողջ կառույցին», – ասել է նա և հավելել , որ դեռևս պարզ չէ՝ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, թե՞ Իրաքում գործող իրանամետ խմբավորումներից։

Leave a comment