Բի-2 խմբի նոր ալբոմի շնորհանդեսը կկայանա Բյուրականի աստղադիտարանում

Ռուսական Բի-2 ռոք խմբի նոր՝ «Ճամփորդություն արեւի շուրջ» ալբոմի փակ օֆլայն շնորհանդեսը տեղի կունենա Հայաստանում՝ Բյուրականի աստղադիտարանում: 
Բի-2-ի պաշտոնական կայքում նշված է, որ մարտի 13-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենա լսել խմբի նոր ստեղծագործությունները կենդանի կատարմամբ, ինչպես նաեւ՝ շփվել երաժիշտների հետ:  
Շնորհանդեսի տոմսի գինը 1 050 եվրո է:
Խումբը մարտի 14-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա համերգով՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: 

Leave a comment