Թրամփն Ադրբեջանին ևս հրավիրել է միանալ Խաղաղության խորհրդին

Ադրբեջանն ընդունել է Դոնալդ Թրամփի հրավերը՝ դառնալու Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ-ը տարածած հաղորդագրության մեջ։

«Ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը հաստատում է Ադրբեջանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին, և համապատասխան միջոցառումները կիրականացվեն պահանջվող ընթացակարգերին համապատասխան։

Ադրբեջանը, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվորեն նպաստել միջազգային համագործակցությանը, խաղաղությանը և կայունությանը»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ

Leave a comment