Կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի․ Նիկոլ Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260312/kaskats-chunem-vor-khaghaghutjan-hamadzajnagiry-kstvoragrvi-nikvol-pashinjan-99755006.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99754837_243:0:1368:844_1920x0_80_0_0_542b993907e40e2a505da1f389b9aabc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը պնդում է, որ մեր երկրում կան ուժեր, որոնք խաղաղությունից գոհ չեն և ցանկանում են շրջել այն։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ լուռ, հանդարտ, հանգիստ դիվանագիտական աշխատանք է իրականացվում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կասկած չունեմ, որ համաձայնագիրը կստորագրվի։ Ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ կստորագրվի՝ դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Շատ կարևոր է արձանագրել, թերևս առաջին անգամն է, իսկ եթե առաջին անգամն էլ չէ, ապա ավելի հստակ է այդ համընկնումը Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների, որ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չլինելու և նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։ Մենք հիմա խոսում ենք խաղաղությունն ամրապնդելու և այն հետ շրջելու անհնարինության մասին։ Այս առումով է, որ կարևոր են ներքաղաքական պրոցեսները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ թեպետ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին քաջատեղյակ չէ, բայց ենթադրում է, որ այնտեղ, ինչպես և մեզ մոտ, կան ուժեր, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությունից և պետք է փորձեն հետ շրջել այն։

Leave a comment