Հայաստանի հավաքականը երրորդն է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը երրորդ տեղն է գրավել Սերբիայի Զրենյանին քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 10 ըմբիշով ու նվաճել 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ Եվրոպայի Մ-23 չեմպիոն էր դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), իսկ Արման Հարությունյանը (57 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։

Մարտի 13-ից Եվրոպայի Մ-23 առաջնությունում պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանն ունի 10 ներկայացուցիչ։

Leave a comment