Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Մուհամադ Մոկաևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Hype Brazil մրցաշարում խեղդող հնարքով հաղթել է Մեծ Բրիտանիան ներկայացնող դաղստանցի մարտիկ Մուհամադ Մոկաևին։

10 րոպե տևողությամբ մենամարտում մարտիկները մրցել են գրեփլինգի կանոններով։ Հաղթող պետք է լիներ միայն այն դեպքում, եթե մարտիկներից մեկը հանձնվեր։ Ծառուկյանը խաղթել է մենամարտի վերջնամասում։

25-ամյա Մուհամադ Մոկաևը խառը մենամարտերում անցկացրել է 15 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։

29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, ունի 23 հաղթանակ ու 3 պարտություն։ Հայ մարտիկը մարտի 28-ին կմասնակցի նաև RAF (Real American Wrestling) ազատ ոճի ըմբշամարտի լիգային, որտեղ ռևանշ մենամարտ կանցկացնի ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի հետ։

Leave a comment