Հայաստանը դարձել է մարդասիրական կարևորագույն միջանցք. Ռոբերտա Մեցոլա


Հայաստանը պատրաստ է Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Հայտարարել է վարչապետը՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում վստահեցնելով՝ այս առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները:


 


«Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախջևան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի և հյուսիսի միջև։


 


Երկրի ղեկավարը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից անդրադարձել է նաև խաղաղության կարևորությանը, խաղաղության դեմ պայքարին ու այդ գործում որոշ հոգևորականների ներգրավվածությանը:


Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

Դիտումների քանակ1

Leave a comment