https://arm.sputniknews.ru/20260311/inchpes-kancni-trampi-ughin-meghrivov-ev-qani-tarum-kkarucvi-erkatughin-99688996.html
Ինչպես կանցնի «Թրամփի ուղին» Մեղրիով, և քանի տարում կկառուցվի երկաթուղին
Ինչպես կանցնի «Թրամփի ուղին» Մեղրիով, և քանի տարում կկառուցվի երկաթուղին
Sputnik Արմենիա
Մասնագետի խոսքով` քանի որ լինելու է միջազգային նշանակության երկաթուղի, պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T23:00+0400
2026-03-11T23:00+0400
2026-03-11T23:00+0400
հայաստան
մեղրի
երկաթուղի
թրամփի ուղի (tripp)
արմեն դավթյան
գնացք
վագոն
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135396_0:0:1600:901_1920x0_80_0_0_082dac9f056b7086bcf6998b4d0c6eb1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակում երկաթուղին կարող է անցնել միայն խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երթուղով. տեղանքի ռելիեֆի պատճառով մյուս տարբերակները չափազանց բարդ են: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մեղրիի երկաթուղային կայարանի պետի նախկին տեղակալ Արմեն Դավթյանը։Նրա խոսքով՝ Արաքս գետի երկայնքով երկաթուղային հատվածն անցնում է լեռնային տեղանքով՝ ժայռերով և բարդ լանդշաֆտով, ուստի այլընտրանքային երթուղիներ գրեթե չկան:Նա պարզաբանեց, որ ի տարբերություն ավտոմոբիլային ճանապարհի, որը կարելի է կառուցել այլ ուղղություններով, օրինակ՝ Գորիսով, լեռներում նոր երկաթգիծ կառուցելը զգալի ծախսեր կպահանջի։Ինչ վիճակում է հիմա տեղամասըՆախկին երկաթուղու տարածքն այսօր օգտագործվում է տարբեր նպատակներով։ Օրինակ` Նռնաձոր գյուղ տանող ճանապարհն անցնում է հին երկաթգծով։Բացի այդ, այդ տարածքով անցնող ոռոգման խողովակաշարով Մեղրի գետից ջուրը հոսում է Արաքսաշեն, Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր գյուղերի գյուղատնտեսական հողեր:Եթե նախագիծն իրականացվի, խողովակաշարը պետք է տեղափոխվի։ Բացի այդ, տարածքի մի մասն այսօր օգտագործվում է սահմանապահ ծառայությունների կողմից, տեղադրված են արգելապատնեշներ և փշալարեր։Հին երկաթուղու ենթակառուցվածքի մի մասը զգալիորեն մաշված է. խոսքը ժամանակակից պահանջներին չհամապատասխանող շինությունների, կոմունիկացիաների, կամուրջների ու թունելների մասին է:Քանի որ դա լինելու է միջազգային նշանակության երկաթուղի, ուրեմն պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին՝ գնացքների երթևեկության արագությանը, երթևեկության ինտենսիվությանը, ծանրաբեռնվածությանը և անվտանգության պահանջներին: Փորձագետի գնահատմամբ՝ ինտենսիվ աշխատանքի դեպքում շինարարությունը կարող է տևել մոտ երեք տարի։Ծրագրի տնտեսական նշանակությունըԴավթյանի կարծիքով՝ երկաթուղու վերականգնումը կարևոր է ոչ միայն Մեղրու տարածաշրջանի, այլև ամբողջ Հայաստանի համար: Այսօր, օրինակ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ստիպված է իր արտադրանքը բեռնատարներով տեղափոխել մինչև Երասխ կայարան, ինչը զգալիորեն մեծացնում է ծախսերը, մինչդեռ մեկ երկաթուղային վագոնը կարող է միանգամից 4 բեռնատարի բեռ տեղափոխել, և երկաթուղային տրանսպորտի արժեքն ավելի ցածր է:Երկաթուղու բացակայության պատճառով այժմ չեն աշխատում տարածաշրջանի որոշ ձեռնարկություններ, այդ թվում՝ մանրախճի վերամշակման և գինու գործարանները: Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին Մեղրիի արտադրանքը՝ գինի, պահածոներ և շինանյութեր, մատակարարվում էր ԽՍՀՄ–ի ամբողջ տարածքում՝ ընդհուպ մինչև Վլադիվոստոկ: Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, երկաթուղու վերականգնումը կարող է լուրջ խթան հանդիսանալ տարածաշրջանի տնտեսության համար:«Թրամփի ուղու» դեպքում մաքսային ծառայությունը գործելու է ԵԱՏՄ կանոնակարգերով. ՊԵԿ նախագահ
մեղրի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135396_0:0:1424:1068_1920x0_80_0_0_afa427723cc2dc986f112572b736dd94.jpg.webp
հայաստան, մեղրի, երկաթուղի, թրամփի ուղի (tripp), արմեն դավթյան, գնացք, վագոն, ճանապարհ, видео
հայաստան, մեղրի, երկաթուղի, թրամփի ուղի (tripp), արմեն դավթյան, գնացք, վագոն, ճանապարհ, видео
Մասնագետի խոսքով` քանի որ լինելու է միջազգային նշանակության երկաթուղի, պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին։
Նրա խոսքով՝ Արաքս գետի երկայնքով երկաթուղային հատվածն անցնում է լեռնային տեղանքով՝ ժայռերով և բարդ լանդշաֆտով, ուստի այլընտրանքային երթուղիներ գրեթե չկան:
«Այսօր նախատեսում են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը, սակայն այլընտրանքի բացակայության պատճառով դա, ամենայն հավանականությամբ, կիրականացվի նախկին երթուղով», – ասաց Դավթյանը:
Նա պարզաբանեց, որ ի տարբերություն ավտոմոբիլային ճանապարհի, որը կարելի է կառուցել այլ ուղղություններով, օրինակ՝ Գորիսով, լեռներում նոր երկաթգիծ կառուցելը զգալի ծախսեր կպահանջի։
Ինչ վիճակում է հիմա տեղամասը
Նախկին երկաթուղու տարածքն այսօր օգտագործվում է տարբեր նպատակներով։ Օրինակ` Նռնաձոր գյուղ տանող ճանապարհն անցնում է հին երկաթգծով։
Բացի այդ, այդ տարածքով անցնող ոռոգման խողովակաշարով Մեղրի գետից ջուրը հոսում է Արաքսաշեն, Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր գյուղերի գյուղատնտեսական հողեր:
«Խողովակաշարի ամբողջ համակարգն անցնում է այդ երկաթգծի տարածքով։ Այս հարցը նույնպես պետք է լուծվի։ Ոչ ոք խողովակաշարի վրա երկաթուղի չի կառուցի, դա շատ վտանգավոր է: Ցանկացած պահի կարող է վթար լինել», – ասաց նա։
Եթե նախագիծն իրականացվի, խողովակաշարը պետք է տեղափոխվի։ Բացի այդ, տարածքի մի մասն այսօր օգտագործվում է սահմանապահ ծառայությունների կողմից, տեղադրված են արգելապատնեշներ և փշալարեր։
Հին երկաթուղու ենթակառուցվածքի մի մասը զգալիորեն մաշված է. խոսքը ժամանակակից պահանջներին չհամապատասխանող շինությունների, կոմունիկացիաների, կամուրջների ու թունելների մասին է:
«Այդ ամենը պետք է ամբողջությամբ վերակառուցվի` ռելսերի հիմքը, համապատասխան թեքությունները, պետք է գեոդեզիական աշխատանքներ իրականացվեն», – նշեց Դավթյանը։
Քանի որ դա լինելու է միջազգային նշանակության երկաթուղի, ուրեմն պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին՝ գնացքների երթևեկության արագությանը, երթևեկության ինտենսիվությանը, ծանրաբեռնվածությանը և անվտանգության պահանջներին: Փորձագետի գնահատմամբ՝ ինտենսիվ աշխատանքի դեպքում շինարարությունը կարող է տևել մոտ երեք տարի։
Ծրագրի տնտեսական նշանակությունը
Դավթյանի կարծիքով՝ երկաթուղու վերականգնումը կարևոր է ոչ միայն Մեղրու տարածաշրջանի, այլև ամբողջ Հայաստանի համար: Այսօր, օրինակ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ստիպված է իր արտադրանքը բեռնատարներով տեղափոխել մինչև Երասխ կայարան, ինչը զգալիորեն մեծացնում է ծախսերը, մինչդեռ մեկ երկաթուղային վագոնը կարող է միանգամից 4 բեռնատարի բեռ տեղափոխել, և երկաթուղային տրանսպորտի արժեքն ավելի ցածր է:
Երկաթուղու բացակայության պատճառով այժմ չեն աշխատում տարածաշրջանի որոշ ձեռնարկություններ, այդ թվում՝ մանրախճի վերամշակման և գինու գործարանները: Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին Մեղրիի արտադրանքը՝ գինի, պահածոներ և շինանյութեր, մատակարարվում էր ԽՍՀՄ–ի ամբողջ տարածքում՝ ընդհուպ մինչև Վլադիվոստոկ: Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, երկաթուղու վերականգնումը կարող է լուրջ խթան հանդիսանալ տարածաշրջանի տնտեսության համար: