Ովքե՞ր են ադրբեջանական արշավ սկսել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի դեմ․ արտահոսք է եղել

https://arm.sputniknews.ru/20260311/vovqer-en-adrbejanakan-arshav-sksel-amn-haj-dati-handznakhmbi-dem-artahvosq-e-eghel-99728723.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1177/99/11779907_131:0:1551:1065_1920x0_80_0_0_c0d9cf57946351d2c407b5b6fa8218ed.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայ դատի գրասենյակ, ադրբեջան, հայ-ադրբեջանական

հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայ դատի գրասենյակ, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Ադրբեջանական արշավ իրականացնողների ցանկում նաև ՔՊ-ական պատգամավորի անուն է շրջանառվում։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ ազգությամբ հայերի, այդ թվում` ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ։ Այս մասին գրում է yerkir.am–ը։

Նշվում է, որ Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը մարտի 2-ին, ամերիկյան ԶԼՄ-ներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ» սկսել։ Նպատակ է եղել արատավորել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։

«Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ «Տեղեկատվությունն» ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ պայքարում ադրբեջանաթուրքական շրջանակների կողմից օգտագործվող կեղծ պնդումներին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Apollo Strategic Communications» –ի մայր ընկերությանը՝ «RSK Group»-ին է պատկանում «Azerbaijan Environment and Technology Centre Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում` մասնավորապես Կասպյան տարածաշրջանում»,- ասված է հայտարարությունում։

Պարզվել է, որ ադրբեջանական ակնհայտ ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։

Վերը նշված նամակով ամերիկյան ԶԼՄ-ներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում որոշ անձանց հետ հանդիպումների միջոցով։

Խոսքը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակցի, ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի, պատմաբան Նժդեհ Հովսեփյանի և «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փայլանի մասին է։

Ավելի ուշ X-ի իր միկրոբլոգում Կարո Փայլանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից և նշել, որ իր անունից ԶԼՄ-ներին հաղորդագրություններ են ուղարկվել Հայաստանի վերաբերյալ, որոնք ինքը չի լիազորել։ Նշվում է նաև, որ այս արտահոսքից հետո «Apollo Strategic Communications»-ը փակել է X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տվյալները։

Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բրիտանական ընկերությունից պահանջում է մի շարք հարցերի պատասխանը․

1.

Ո՞վ է վարձել Apollo-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար, և որքա՞ն գումար է վճարվել։

2.

Եթե Apollo-ն Ամերիկայում գործել է օտար պատվիրատուի անունից՝ ամերիկյան կազմակերպության դեմ, ապա ինչո՞ւ չի գրանցվել ԱՄՆ արդարադատության նախարարությունում՝ Foreign Agents Registration Act (FARA) օրենքի համաձայն։

3.

Ինչպե՞ս և ինչո՞ւ են այս գաղտնի արշավում ներգրավվել Մարիա Կարապետյանը, Նժդեհ Հովսեփյանը և Կարո Փայլանը։

4.

Ի՞նչ կապեր ունի Apollo–ի մայր ընկերությունը՝ RSK Groupը, Ադրբեջանի, Ալիևների ընտանիքի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ընկերությունների հետ։

Կից ներկայացվում է ամերիկյան լրատվամիջոցներին գաղտնի կերպով ուղարկված նամակը։

Leave a comment