Հռոմի պապ Լևոն XIV-ը Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել

Քաղաքականություն

11.03.2026 | 17:21

Հռոմի Լևոն XIV պապն ափսոսանք է  հայտնել Իրանի հետ շարունակվող պատերազմում բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ, նաև համերաշխություն հայտնել Լիբանանի ժողովրդի հետ՝ ասելով, որ Իսրայելի հարվածների թիրախում գտնվող երկիրը «մեծ փորձության» միջով է անցնում, գրում է Al Monitor-ը։

Նա կոչ է արել ուխտավորներին Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթել խաղաղության համար։

«Եկեք շարունակենք աղոթել Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության համար, հատկապես՝ բազմաթիվ քաղաքացիական զոհերի, այդ թվում՝ բազմաթիվ անմեղ երեխաների համար»,- հայտարարել է Հռոմի պապը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment