Իրանը ծրագրում է հարձակվել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի տնտեսական և բանկային օբյեկտների վրա

Իրանը ծրագրում է հարձակվել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի տնտեսական և բանկային օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆակարին։

Զոլֆակարին նշել է, որ այս որոշումը կայացվել է իրանական բանկի վրա հարձակումից հետո։ «Այս անօրինական և աննախադեպ գործողությամբ թշնամին ստիպում է մեզ հարվածել տարածաշրջանում ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի հետ կապված տնտեսական կենտրոններին ու բանկերին», – ասել է  շտաբի խոսնակը։

 

Leave a comment