Պարալիմպիկ խաղերում Ռուսաստանը 3–րդ ոսկին նվաճեց

Բաժանորդագրվել

Գոլուբկովը 10 կմ տարածությունը հաղթահարեց 24 րոպե 5,8 վայրկյանում:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իվան Գոլուբկովը Ռուսաստանի հավաքականին բերեց պարալիմպիկ խաղերի երրորդ ոսկին:

Նա տարածությունը հաղթահարեց 24 րոպե 5,8 վայրկյանում:

Արծաթն ու բրոնզը նվաճեցին Չինաստանը ներկայացնող Մաո Չժունուն և Չժեն Պենգը։

Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել նաև Անաստասիա Բաղիյանը և Վարվառա Վորոնչիխինան։

Ռուսաստանի մարզիկները 2014 թվականից ի վեր առաջին անգամ են պարալիմպիկ խաղերում հանդես գալիս ազգային խորհրդանիշներով: Միջազգային պարալիմպիկ կոմիտեն 2025 թվականի սեպտեմբերին ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի իրավունքները։ Պարալիմպիկ խաղերն անցկացվում են Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում մարտի 6-15-ը:

Leave a comment