Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

https://arm.sputniknews.ru/20260311/hajvoc-ceghaspanutjan-tangaraninstituti-tnoreny-pashtvonic-azatvelu-dimum-e-grel-99720020.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/04/74200988_90:0:1510:1065_1920x0_80_0_0_a248f7c435e37bfed753206e206f5a4c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, էդիտա գզոյան, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, պաշտոն, դիմում

հայաստան, էդիտա գզոյան, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, պաշտոն, դիմում

Բաժանորդագրվել

Էդիտա Գզոյանը առայժմ որևէ մեկնաբանություն չի տվել։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին թանգարան–ինստիտուտից։

«Դիմումը գրված է, սակայն դրա վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չկա»,– ասացին թանգարանից:

Մնացած հարցերը չմեկնաբանեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Ինքը՝ Գզոյանը, նույնպես չի մեկնաբանում իրավիճակը։

Նշենք, որ օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ, ըստ որի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի` պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Լուրեր կան նաև, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ. Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է «Արցախ» տերմինը::

Leave a comment