https://arm.sputniknews.ru/20260311/inch-nvor-kargvov-kanckacvi-2026-ti-khvorhrdaranakan-yntrutjuny-bacatrum-e-kyh-nakhagahy-99713010.html
Ի՞նչ նոր կարգով կանցկացվի 2026 թ.–ի խորհրդարանական ընտրությունը. բացատրում է ԿԸՀ նախագահը
Ի՞նչ նոր կարգով կանցկացվի 2026 թ.–ի խորհրդարանական ընտրությունը. բացատրում է ԿԸՀ նախագահը
Sputnik Արմենիա
Վահագն Հովակիմյանի խոսքով` սահմանված գրավի չափը փոխվել է, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T13:09+0400
2026-03-11T13:09+0400
2026-03-11T13:10+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
վահագն հովակիմյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63861037_0:130:1601:1030_1920x0_80_0_0_50a47a48061b370ef2cac4c0b4070a0b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. 2026 թվականին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 7-ին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։«Կուսակցությունների պարագայում ընտրական գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7.5 միլիոնի, իսկ դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն դրամ։ Սա ժամանակին արվել է այն միտումով, որ օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը։ Որքանով արդյունավետ կլինի՝ ցույց կտա ժամանակը»,- ասաց նա։ԿՀԸ նախագահը հիշեցրեց, որ փոխվել է նաև խորհրդարան անցնելու շեմը։ Նրա խոսքով՝ նոր կարգավորումներով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10% է. եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, ապա շեմը 8% է, իսկ եթե 4 և ավելի՝ 10%։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվել է 4%:Խոսելով լրացուցիչ մանդատների մասին՝ նա նշեց, որ բոնուսների շեմը 54 տոկոսից իջեցվել է 52-ի։«Այս լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը կունենա մանդատների մեծամասնություն։ Այսինքն՝ եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին խոսք լինել չի կարող»,- հստակեցրեց Հովակիմյանը։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63861037_88:0:1508:1065_1920x0_80_0_0_cded3ba9efe1eb063f3c823cd5b67283.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, վահագն հովակիմյան
հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, վահագն հովակիմյան
Վահագն Հովակիմյանի խոսքով` սահմանված գրավի չափը փոխվել է, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. 2026 թվականին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 7-ին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Կուսակցությունների պարագայում ընտրական գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7.5 միլիոնի, իսկ դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն դրամ։ Սա ժամանակին արվել է այն միտումով, որ օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը։ Որքանով արդյունավետ կլինի՝ ցույց կտա ժամանակը»,- ասաց նա։
ԿՀԸ նախագահը հիշեցրեց, որ փոխվել է նաև խորհրդարան անցնելու շեմը։ Նրա խոսքով՝ նոր կարգավորումներով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10% է. եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, ապա շեմը 8% է, իսկ եթե 4 և ավելի՝ 10%։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվել է 4%:
«Նախկինում օրենքն արգելում էր 3-ից ավել քաղաքական ուժերով կոալիցիաների կազմավորումը (կառավարության ձևավորման համար. խմբ.), իսկ հիմա այս արգելքը հանվել է։ Առաջին՝ 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժին։ Եթե չի հաջողվում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ ձևավորելու կոալիցիա։ Միջազգային տերմինով ասած՝ սա «փոքրամասնության կառավարության» ձևավորումն է, ինչի օրինակը Գյումրիում էր, երբ առավելագույն ձայներ ստացած ուժը չմտավ կոալիցիայի մեջ»,- նշեց Հովակիմյանը։
Խոսելով լրացուցիչ մանդատների մասին՝ նա նշեց, որ բոնուսների շեմը 54 տոկոսից իջեցվել է 52-ի։
«Այս լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը կունենա մանդատների մեծամասնություն։ Այսինքն՝ եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին խոսք լինել չի կարող»,- հստակեցրեց Հովակիմյանը։