Դուբայի օդանավակայանի մոտ դրոններ են ընկել, վիրավորվել է 4 օտարերկրացի


Դուբայի միջազգային օդանավակայանի մերձակայքում երկու անօդաչու թռչող սարք է ընկել, ինչի հետևանքով միջին ծանրության վնասվածքներ է ստացել չորս օտարերկրացի՝ Գանայի, Բանգլադեշի և Հնդկաստանի քաղաքացիներ:


Օդանավակայանի ղեկավարությունը հաստատել է, որ չնայած միջադեպին, օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով, օդային երթևեկությունը չի խաթարվել և շարունակվում է ըստ չվացուցակի։


Դուբայի միջազգային օդանավակայանի տերմինալը հարձակման էր ենթարկվել նաև մարտի սկզբին, տուժածներ չեն եղել, իրականացվել էր կազմակերպված տարհանում:

Leave a comment