«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սրտիկներով ողջունում է քաղաքացու մոլորությունը (կամ սուտը), ինչի նպատակը չեմ հասկանում, ուստի ունեմ որոշակի հարցադրումներ:

Ուրեմն 1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ ու պետությունն այդ գումարը փոխհատուցո՞ւմ է… Բա ինչո՞ւ եք լեղպարկի հեռացման գինը ապահովագրական հիմնադրամի հոգաբարձուների հաստատած գնացուցակով ամրագրել 300.000 դրամ:

Խնդրում եմ պաշտոնապես ճշգրտում անեք և հրապարակեք՝

1. ո՞ր բժշկական կենտրոնում են 1.800.000 դրամով լեղապարկի հեռացման վիրահատություն կատարում: 

2. դուք չե՞ք տիրապետում ձեր կողմից հաստատած գնացուցակին:

3. այս տեսանյութով ինչո՞ւ եք մանիպուլացնում պացիենտներին և բուժաշխատողներին:

Չհրապակելու պարագայում ձեր տարածած տեսանյութը ինձ իրավունք է տալիս պնդել, որ դուք՝

1. ձեր էջով տարածում եք կեղծ պնդումներ (կամ սուտ)

2. տեղեկացված չեք ձեր թիմի կողմից հաստատված գնացուցակից

3. մանիպուլացնում եք պացիենտներին և բժիշկներին

Հ.Գ. խնդրում եմ չջնջեք տեսանյութը (ինչպես սովոր են ձեր ղեկավարած կառույցի որոշ աշխատակիցները), որպեսզի լրագրողները կարողանան դրա վրա հիմնվելով ձեզ հարցեր ուղղեն»։

Ավելին՝տեսանյութում

Leave a comment