Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ռուսական ցորենի հերթական խմբաքանակը

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ըստ հաղորդագրության` 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռուսական հացահատիկը Հայաստան կհասցնի Վրաստանի տարածքով։

Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը 1023 տոննա է։ Նախորդ խմբաքանակը (488 տոննա) ուղարկվել էր մարտի 9-ին։

Leave a comment