ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ:
«Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում ընթացող ռազմական էսկալացիան։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է նախորդ հայտարարություններում շարադրված իր դիրքորոշումը։
Նա հիշեցրել է բոլոր կողմերի համար միջազգային իրավունքը և միջազգային հումանիտար իրավունքը պահպանելու, ինչպես նաև խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու անհրաժեշտության մասին։
Նա նաև մտահոգություն է հայտնել ներկայիս հակամարտության տարածաշրջանային տարածման և համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցության վերաբերյալ», – ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։