https://arm.sputniknews.ru/20260310/irany-vtshrakan-gvortsvoghutjunneri-e-spasum-araghchin-zrujc-e-unecel-gutereshi-het-99698606.html
Իրանը վճռական գործողությունների է սպասում․ Արաղչին զրույց է ունեցել Գուտերեշի հետ
Իրանը վճռական գործողությունների է սպասում․ Արաղչին զրույց է ունեցել Գուտերեշի հետ
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է հակամարտության դեէսկալացիայի և ամբողջ տարածաշրջանի համար դրա հետևանքների նվազեցման ջանքերի կարևորությունը: 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T23:56+0400
2026-03-10T23:56+0400
2026-03-10T23:56+0400
աբբաս արաղչի
անտոնիո գուտերեշ
ամն
իսրայել
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35981932_0:160:3073:1888_1920x0_80_0_0_55d8dd1b08b72b1b09fc13a18069b752.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում է ստեղծված իրավիճակում ավելի վճռական գործողություններ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի և հանցագործությունների դատապարտում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ասվում է Իրանի ԱԳ նախարարի տելեգրամյան ալիքում։Արաղչին նշել է, որ լռությունը կամ թույլ արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում հետագա ապակայունացման և լարվածության սաստկացման: Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ամերիկա-իսրայելական հարձակումների ընթացքում խոցվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տարածքներ, ինչպես նաև պատմական շենքեր և հուշարձաններ: Իրանը դա գնահատում է որպես միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում:Նախարարը նաև ընդգծել է պարտադրված պատերազմի պայմաններում Իրանի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը: Նա հայտարարել է, որ Իրանն ավելի վաղ զգուշացրել է տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերին և նրա սահմաններից դուրս. Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դեպքում տարածաշրջանում ամերիկյան բոլոր օբյեկտներն ու բազաները կդիտարկվեն որպես թիրախներ, ինչը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը ողջ տարածաշրջանում:Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման և հետագա էսկալացիայի կանխարգելման անհրաժեշտությունը: Գուտերեշը նաև կարևորել է հակամարտության ընդլայնման կանխարգելմանն ու ողջ տարածաշրջանի համար հետևանքների նվազեցմանն ուղղված ջանքերը:
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35981932_170:0:2901:2048_1920x0_80_0_0_47d89dd4af72ee8165b8e250e4abacbd.jpg.webp
աբբաս արաղչի, անտոնիո գուտերեշ, ամն, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պատերազմ, իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի, անտոնիո գուտերեշ, ամն, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պատերազմ, իրանի իսլամական հանրապետություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է հակամարտության դեէսկալացիայի և ամբողջ տարածաշրջանի համար դրա հետևանքների նվազեցման ջանքերի կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում է ստեղծված իրավիճակում ավելի վճռական գործողություններ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի և հանցագործությունների դատապարտում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ասվում է Իրանի ԱԳ նախարարի տելեգրամյան ալիքում։
Արաղչին նշել է, որ լռությունը կամ թույլ արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում հետագա ապակայունացման և լարվածության սաստկացման: Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ամերիկա-իսրայելական հարձակումների ընթացքում խոցվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տարածքներ, ինչպես նաև պատմական շենքեր և հուշարձաններ: Իրանը դա գնահատում է որպես միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում:
«Հաշվի առնելով մարդասիրական հետևանքներն ու մասշտաբային վնասները՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը և պատասխանատու կառույցներին վճռականորեն և միանշանակ դատապարտել տեղի ունեցածը», – նշել է նա:
Նախարարը նաև ընդգծել է պարտադրված պատերազմի պայմաններում Իրանի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը: Նա հայտարարել է, որ Իրանն ավելի վաղ զգուշացրել է տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերին և նրա սահմաններից դուրս. Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դեպքում տարածաշրջանում ամերիկյան բոլոր օբյեկտներն ու բազաները կդիտարկվեն որպես թիրախներ, ինչը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը ողջ տարածաշրջանում:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման և հետագա էսկալացիայի կանխարգելման անհրաժեշտությունը: Գուտերեշը նաև կարևորել է հակամարտության ընդլայնման կանխարգելմանն ու ողջ տարածաշրջանի համար հետևանքների նվազեցմանն ուղղված ջանքերը: