Իրանի դեմ գործողությանը մասնակցած ԱՄՆ զինվորականները նախագահ Դոնալդ Թրամփին պատմել են, որ իրենք իրանական նավերը խորտակել են զվարճանքի համար։ Ամերիկացի առաջնորդը զինվորականների խոսքերը հնչեցրել է Ֆլորիդայում հանրապետականների հետ հանդիպման ժամանակ։
«Ես հարցրեցի իմ մարդկանց` ի՞նչ տեսակի նավ էր դա։ Առաջին դասի՞ նավ էր։ Ինչո՞ւ մենք այն չգրավեցինք մեր սեփական օգտագործման համար։ Ինչո՞ւ այն խորտակեցինք։ Նրանք ասացին, որ ավելի զվարճալի է խորտակելը։ Հենց դա էլ ասացին։ Նրանք նաև ասացին, որ այդպես ավելի անվտանգ է։ Եվ գուցե` դա ճիշտ է», – ասաց Թրամփը՝ չնշելով, թե որ զինվորական հրամանատարներն են նրան տվել այս պատասխանը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ ԱՄՆ զինվորականները խորտակել են իրանական 51 նավ։ «Նրանց նավատորմը վերացել է», – եզրափակեց Թրամփը։