Իսրայելում հրթիռային հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել

Քաղաքականություն

10.03.2026 | 22:30

Իսրայելի տարածքում մարտի 9-ին  հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Ադրբեջանի և Իսրայելի երկքաղաքացի Ամիդ Մուրթուզովը։ Այս մասին հայտնում է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Եհուդ քաղաքի շինհրապարակում: Մուրթուզովը բնակվել է Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքում։

Նա ընտանիքի հետ միասին Իսրայել է ներգաղթել շատ տարիներ առաջ և երկար ժամանակ այնտեղ է ապրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment