Միջազգային ոչ մի աղբյուր անցած ավելի քան տասը օրերին Իրանում սննադամթերքի և դեղորայքի պակասի և մարդասիրական ճգնաժամի մասին որեւէ տեղեկություն չի հայտնել: Այս իմաստով Իլհամ Ալիևի քայլը առաջին հերթին քաղաքական է: Նա իրավիճակը ներկայացնում է այնպես, որ չնայած Իրանի հետ հարաբերությունների լարվածությանը, մարդասիրական հարցերն առաջին տեղում են: Մեծ է հավանականությունը, որ այդ որոշումը նա կայացրել է նաև ներքաղաքական նկատառումներից ելնելով: Չնայած գործադրած բռնություններին և հալածանքներին, Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը մնում է շիադավան և իրանցիներին ճանաչում որպես եղբայր:

Ի տարբերություն անցյալ տարվա հունիսյան հարձակումների, Իսրայելն անցած օրերին թիրախային հարվածներ է հասցրել Իրանի հիմնականում ադրբեջանաբնակ քաղաքների ռազմական և ենթակառուցվածքային …

Leave a comment