https://arm.sputniknews.ru/20260310/pashinjann-u-makrvony-karevvorel-en-khaghaghutjunn-u-kajunutjuny-taratsashrjanum-99693490.html
Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում
Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպման ժամանակ կարևորել են տարածաշրջանում խաղաղության… 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T21:35+0400
2026-03-10T21:35+0400
2026-03-10T21:35+0400
հայաստան
ֆրանսիա
նիկոլ փաշինյան
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99691882_0:87:1670:1026_1920x0_80_0_0_45074f738fb7f65bf2576c01ecf4fedb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպման ժամանակ կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, որտեղ մասնակցում է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Փաշինյանը ելույթ է ունեցել գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, այնուհետև առանձնազրույցներ ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում նա հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99691882_93:0:1577:1113_1920x0_80_0_0_93a78fadacd8d77d0c198a4b4f4a6d8c.jpg.webp
հայաստան, ֆրանսիա, նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն
հայաստան, ֆրանսիա, նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպման ժամանակ կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։