2026թ.-ի հունվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 12․9 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվարին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 12,868.6 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 3%-ով։

Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է աճ 6․5%-ով և հասույթը կազմել է 122.5 մլն դրամ։

Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 2․3%-ով և կազմել 783.0 մլն դրամ։

Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 3%-ով, իսկ հասույթը կազմել է 12,868.6 մլն դրամ։

Leave a comment