Փաշինյանը հանդիպում է ունեցել Մակրոնի հետ

Քաղաքականություն

10.03.2026 | 20:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը՝ կից տեսանյութ հրապարակելով:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։

Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Leave a comment