Երեքշաբթին կդառնա Իրանին ԱՄՆ-ի «ամենամասշտաբային հարվածների» օրը. Պենտագոնի ղեկավար

Բաժանորդագրվել

Հեգսեթի խոսքով՝ վերջին օրվա ընթացքում Իրանը հակամարտության սկզբից ի վեր արձակել է ամենաքիչ քանակի հրթիռներ:

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ երեքշաբթին կդառնա ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իրանի դեմ հարվածների ամենամասշտաբային օրը:

«Այսօր Իրանին կհասցվեն ամենաինտենսիվ հարվածները։ Ավելի շատ կործանիչներ, ավելի շատ ռմբակոծիչներ, ավելի շատ ռմբակոծություններ», – Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Հեգսեթը։

Նա նաև նշել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանը հակամարտության սկզբից ի վեր արձակել է ամենաքիչ քանակի հրթիռները:

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ռազմական գործողությունը «առանց երկմտանքի և կես քայլերի»:

Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի գործողություններն ուղղված են հակառակորդի լիակատար պարտությանը և կշարունակվեն այնքան, քանի դեռ «թշնամին վերջնականապես և վճռականորեն չի ջախջախվել»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տեխնիկական հմտության և ռազմական հզորության առումով ունի գերազանցություն և մտադիր է լիարժեքորեն հասնել իր առջև դրված նպատակներին:

Leave a comment