Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ռեժիմի տապալումը գտնվում է Իրանի ժողովրդի ձեռքում։ Նա ընդգծել է, որ Իսրայելի ձեռնարկած գործողությունները նպատակ ունեն թուլացնել և կոտրել Իրանի բռնապետության հիմքերը։ Նեթանյահուն նշել է, որ գործողությունները դեռ չեն ավարտվել և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց նպատակին՝ ազատել Իրանի ժողովրդին բռնապետության լծից։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Իրանի տարածքում, որի հետևանքով սպանվել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Այս իրադարձությունը հանգեցրել է լայնածավալ հակամարտության Մերձավոր Արևելքում։ Իրանը պատասխանում է ամերիկա-իսրայելական հարձակումներին անօդաչու թռչող սարքերով և հրթիռային հարվածներով, որոնք ուղղված են Իսրայելին և ԱՄՆ-ի շահերին։ Նեթանյահուն ընդգծել է, որ եթե հաջողվի համագործակցել Իրանի ժողովրդին հետ, ապա հնարավոր կլինի հասնել մշտական փոփոխությունների և ռեժիմի տապալման։